Ընտրվեց միակ թեկնածուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 27, 2010 16:06

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 8-րդ համաժողովում կայացած կազմակերպության ֆեդերացիայի նախագահի ընտրությունում առաջադրվել էր միայն մեկ թեկնածու` ֆեդերացիայի գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն էլ ընտրվեց  միաձայն` բաց քվեարկությամբ: Այսպիսով,Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կղեկավարի ևս 4,5 տարի:  Հայրապետյանը երրորդ անգամ է ընտրվում այս կազմակերպության նախագահ: Նա էլ առաջարկեց ընտրել գործկոմի կազմ` 17 անդամով: Նույնպես բաց քվեարկությամբ`միաձայն բոլոր առաջադրված թեկնածուներն ընտրվեցին: Ընդ որում ուշագրավն այն է, որ համաժողովի ժամանակ մի շարք հարցերի հետ կապված քվեարկությւններ էին անցկացվում և բոլոր ժամանակ էլ չգտնվեց որևէ մեկը, ով ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվեարկի: Ի դեպ, գործկոմի կազմում էական փոփոխություններ եղան:Մինչև այդ, խոսակցություններ կային, որ այս անգամ դուրս են մնալու ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Փաստն այն է,  այլևս ՀՖՖ գործկոմի անդամ չէ այդ կառույցի հնաբնակներից ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply