Թուրքերն աղավաղել են անգլիացի գրողի կողմից հնչած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 12:00
Թուրք թարգմանիչն աղավաղել է անգլիացի գրող Հարի Կունզրուի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերը։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում «Եվրոպայի գրողների խորհրդարանի» բացման արարողության ժամանակ բրիտանացի գրողը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ խոսել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի, Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքի, Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով նրանց հետապնդման և Հայոց ցեղասպանության մասին։
Ինչպես գրում է tert.am-ը, անգլիացի գրողը Ստամբուլում կազմակերպված միջոցառման մասին իր տպավորությունները կիսել է բրիտանական Guardian պարբերականի ընթերցողների հետ՝ իր վրդովմունքը հայտնելով հետևյալ հանգամանքի առնչությամբ։
«Իմ ելույթի ժամանակ ես գործածել եմ Հայոց ցեղասպանություն եզրույթը, այնինչ իմ թուրք գործընկերներից մեկը, աղավաղելով իմ խոսքերը, այն վերածել է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտության»,– Guardian–ում գրել է Կունզրուն։






Facebook
Tweet This
Email This Post
