Սպանություն Արաբկիրում. սպանվածը 46-ամյա Աշոտ Հարությունյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2010 11:49

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ի սահմաներում, Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 31 շենքի բակում  անհայտ անձը հրազենով սպանել է մի տղամարդու:

Ինչպես news.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հնչել է 3-4 կրակոց: Սպանվածը Կասյան փողոցի վրա ունեցել է տարադրամի փոխանակման կետ:

Այս պահին դեպքի վայրում են Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանապետ Վարուժան Ադամյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբաքեխյանը, Երեւան քաղաքի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Երեւանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Եգոր Անտոնյանը:

Այս պահին փորձագետները աշխատանքներ են կատարում դեպքի վայրում:

Դիտվել է 2375 անգամ:
Print Friendly

Leave a Reply