Պուտի՞նը, թե՞ Մեդվեդևը…դեռ պարզ չէ` ով կդնի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 10:40
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը համաձայնեցված որոշում կկայացնեն, թե իրենցից ով է մասնակցելու 2012-ի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Պուտինը` ամենամյա տնտեսական ֆորումի ժամանակ:
«Այդ հարցին եւ ես եւ Ռուսաստանի գործող նախագահ պարոն Մեդվեդեւը վաղուց սովոր ենք: Պատասխանը կլինի ստանդարտ, եւ ոչ մի նոր բան ես ձեզ չեմ ասի: Կտեսնենք, թե ինչպիսին կլինի սոցիալական ոլորտի, տնտեսության, քաղաքական վիճակը, եւ կընդունենք համաձայնեցված որոշում՝ ի շահ երկրի»,- հայտարարել է Պուտինը»:
Ըստ հարցումների` Մեդվեդևին կողմ են քաղաքացիների 76 տոկոսը, իսկ Պուտինին` 77 տոկոսը:






Facebook
Tweet This
Email This Post
