ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20.10.2010թ. N 600-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրել է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 1:31| ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20.10.2010թ. N 600-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրել է Մ-12 Գորիս – ԼՂՀ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 14+280 – կմ 21+520 և կմ 25+400 – կմ 28+500 ճանապարհահատվածների <Մոստովիկ> ՍՊԸ-ի կողմից կատարված հիմնանորոգման աշխատանքները և պարզել է հետևյալ թերությունները. | 26.11.2010 |
![]() – առանձին հատվածներում ճանապարհի ծածկ հանդիսացող ասֆալտբետոնյա շերտը հնարավոր է քանդել անգամ ձեռքի միջոցով,
– առանձին հատվածներում ճանապարհի ծածկ հանդիսացող ասֆալտբետոնյա շերտի հաստությունը չի համապատասխանում նախագծով նախատեսված 5սմ հաստությանը և առկա են ճաքեր, – բետոնյա աշխատանքների որակը գոհացնող չէ (կան ճաքեր, քանդվածքներ), – տեղադրված ճանապարհային նշանների որոշ մասը հնարավոր է հողից հանել անգամ ձեռքի միջոցով, – մայթերի վրայի ասֆալտբետոնյա շերտը շատ բարակ է և հեշտ քանդվում է, – որոշակի թերություններով են կատարված ջրահեռացման համար նախատեսված աշխատանքները: Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանձնարարել է. |
|







Facebook
Tweet This
Email This Post
