Պետավտոտեսչության աշխատակիցները լրագրողներից գումար են ուզում` տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 26, 2010 18:29

Պարզվում է՝ Երեւան քաղաքի Պետավտոտեսչությունում լրագրողներին տեղեկատվություն տրամադրում են վճարովի հիմունքներով՝ իրենց հաշվեհամարի վրա 3000 դրամ մուծում կատարելուց եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի անունով համապատասխան դիմում գրելուց հետո միայն։ Այս մասին  տեղեկացրեց  Երեւան քաղաքի Պետավտոտեսչության քարտուղարության տեսուչ Իրինա Խաչատրյանից, երբ վերջինից փորձում էր ճշտել, թե Հայաստանում քանի՞ կին է վարորդական իրավունքի վկայական ստացել 2009 եւ 2010 թվականներին:

Հարցին ի պատասխան Խաչատրյանը միանգամից նշեց տեղեկատվության տրամադրման վճարովի լինելու մասին եւ խորհուրդ տվեց գրանցել իրենց հաշվեհամարը։ «Իրավաբանական անձանց, ՍՊԸ-ներին վերաբերող տեղեկատվություն տրամադրելու համար Հայաստանի կառավարության 2007 թվականի 1406 N որոշման համաձայն՝ պետք է վճարել 3000 դրամ»,- ասաց նա։ Հարցին, թե ո՞ւր են ուղղվում այդ գումարները՝ պետավտոտեսչության քարտուղարության տեսուչը պատասխանեց՝ «Ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամ»։

NEWS.am

Դիտվել է 1779 անգամ:
Print Friendly

Leave a Reply