Շաբաթական ամփոփ տվյալներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 18:15
2010թ. նոյեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,549,055 ԱՄՆ դոլար` 360.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,986,813 ԱՄՆ դոլար` 361.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,455,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,406,940 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 39.8 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
