«Երիտասարդ ընտանիքին` մատչեի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 187 վարկ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 16:59
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում 2010 թ.-ի նոյեմբերի 22-ի դրությամբ տրվել է 187 վարկ, որից 131-ը` Երեւանում, 56-ը` մարզերում: Ամփոփելով ծրագրի արդյունքները` ՀՀ ֆինանսների նախարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ պետության կողմից վարկերի վերաֆինանսավորման ընդհանուր ծավալն այս ընթացքում կազմել է 1 մլրդ 541 մլն դրամ:
Նա նաեւշեշտեց, որ եթե պետությունը մայրաքաղաքի երիտասարդ ընտանիքներին ծրագրի շրջանակներում աջակցում է երկու տոկոսի չափով, ապա մարզերում սուբսիդավորումը կազմում է չորս տոկոս: Մարզերի երիտասարդ ընտանիքները, ի տարբերություն երեւանաբնակների, բնակարան ձեռք բերելիս վճարում են ոչ թե 30, այլ 10 տոկոս կանխավճար: Ինչպես նշեց Կ. Թամազյանը, քննարկման փուլում է գտնվում եւս 33 վարկի վերաֆինանսավորման հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության «Երտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկավորմամբ են զբաղվում 16 ֆինանսական կազմակերպություն` 13 բանկ եւ 3 վարկային ընկերություն:






Facebook
Tweet This
Email This Post
