Մալթայում կբացվի հայկական կիրակնօրյա դպրոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2009 17:04

maltaՀուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում` «Հիլթոն» հյուրանոցում, կանցկացվի վերջերս պաշտոնապես գրանցված հայ համայնքի առաջին համաժողովը. կընտրվի նաև նորաստեղծ համայնքի ղեկավար:

Մալթայի հայ համայնքն արդեն գործարկել է եռալեզու` հայերեն, ռուսերեն, անգլերեն պաշտոնական «www.malta-armenia.eu» կայքը:

Մալթայում, ինչպես տեղեկացնում է համայնքի կայքի պատասխանատու Իլոնա Սարուխանյանը, ապրում է 300-350 հայ:             maltamap2

Ըստ Սարուխանյանի` Մալթայի հայ համայնքը Վալետայում նախատեսում է բացել հայկական կիրակնօրյա դպրոց, ինչպես նաև քաղաքի փողոցներից մեկում կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

Մալթան Միջերկրական ծովում գտնվող Եվրոպական երկիր է` 316 հազար քկմ տարածքով: 2006-ի տվյալներով`այն ունի 405·577 բնակիչ, որոնցից 9·300-ը ապրում են մայրաքաղաք Վալետայում:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply