Ծնողների ամուսնալուծությունը երեխային ապագայում կաթված է սպառնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 16:36
Ամուսնալուծված ծնողների երեխաները կաթվածից տառապելու 2 անգամ մեծ վտանգի տակ են: Դա հաստատել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները: Գիտնականները վերլուծել են 13 հազար մարդու տվյալները և հայտնաբերել են կապ մանկության ընթացքում ծնողների ամուսնալուծության հետևանքով ստացած տառապանքի և կաթվածի միջև: Այս կապը համարվում է արդիական նույնիսկ ծխելու, ճարպակալման, ֆիզիկական ակտիվության,ալկոհոլի կիրառման գործոնները հաշվի առնելով: Կանադացի սրտաբանների կարծիքով`մանկության ժամանակ ցնցումները խիստ անդրադառնում են սրտանոթային գործունեության վրա և ապագայում հղի են վտանգներով:






Facebook
Tweet This
Email This Post
