Ռազմագիտության դասագրքերում պատմական սխալներ են սպրդել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2010 16:04

Արցախի կրթության եւ գիտության նախարարության կողմից օրերս կասեցվել է այս ուսումնական տարվա համար հրատարակված եւ Հայաստանի կրթության ու գիտության նախարարության կողմից հաստատված ռազմագիտության դասագրքի ուսուցանումն Արցախի դպրոցներում: Ինչպես տեղեկացրեց  ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը, պատճառն արցախյան պատերազմի ժամանակագրությանը նվիրված գլխում դասագրքում թույլ տրված պատմական անճշտություններն են:

Վ. Խաչատրյանի խոսքերով, այդ մասին նախարարությունն արդեն տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարարին, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղ գտած թերությունները վերացնելու նպատակով ստեղծել ԼՂՀ ԿԳ եւ Պաշտպանության նախարարությունների համապատասխան մասնագետներից կազմված հանձնաժողով, որից հետո դասագիրքը նորից կհրատարակվի:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply