Երևանում կայանալիք 2010 թ. տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը կընթանա ապրիլի 12-18-ը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2009 17:08

hockey_player-13082Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2010 թ. հոկեյի C խմբի աշխարհի առաջնության անցկացման ժամկետը, ըստ որի` այն տեղի կունենա Երևանում` ապրիլի 12-18-ը:

Առաջնությունում հանդես են գալու Հայաստանի, Հյուսիային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Մոնղոլիայի ներկայացուցիչները:
Ամենայն հավանականությամբ, այս երկրների թիմերին կմիանա նաև Վրաստանի հավաքականը: Հարևան երկրի տափօղակով հոկեյի ֆեդերացիան ուշացումով է մասնակցության հայտը ներկայացրել, ինչի պատճառով էլ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան դեռ պետք է քննարկի նրա մասնակցության հարցը:

Առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում, և մերոնք իրենց առջև խնդիր են դրել զբաղեցնել առաջին տեղը:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply