Բռնել են գողության պահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2010 15:00

Գյումրիի «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ի  պահակից նոյեմբերի 24-ին, ժամը 22.30-ին,   ահազանգ է ստացվել, որ գողանում են ինստիտուտի մուտքի բետոնյա սալիկները:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում գողություն կատարելու պահին բռնել և բերման է ենթարկել 1953 թ. ծնված Գուրգեն Հ.-ին:

Վնասի չափը պարզվում է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply