Գաբրիել Սարգսյանն առաջատարներից ետ է մնում կես «քայլով»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2009 15:48

Գաբրիել ՍարգսյանԿոպենհագենում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգասյանը ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Պոսնեյի հետ:

Երևանցի գրոսմայստերը վաստակած 6 միավորով 4-7-րդ տեղերն է բաժանում Պոսնեյի, Յոնի Հեկտորի (Շվեդիա), Ս. Պ. Սեթուրամանի (Հնդկաստան) հետ միասին:

6,5-ական միավորով 1-3-րդ հորիզոնականները բաժանում են Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), Նեգի Պարմերիան (Հնդկաստան), Տայգեր Հելարպ-Պերսոնը (Շվեդիա):

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply