Թելավիվ. Հըզբոլլահը կփոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 27, 2009 15:05

hizbollah-1Իսրայելը կանխատեսում է, որ առաջիկայում լարվածությունը կվերականգնվի Լիբանանի հետ սահմանում: Պատճառը, ըստ «Հաարեց» օրաթերթի, այն է, որ լիբանանյան Հըզբոլլահ խմբավորումը շուտով ձեռք կբերի հակաօդային պաշտպանության հրթիռների մարտկոցներ, որոնք կվտանգեն իսրայելական օդուժի լրտեսական պարբերական թռիչքները լիբանանյան սահմանի վրա: Իսրայելի Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հըզբոլլահը շուտով Սիրիայից ձեռք կբերի ռուսական արտադրության «Էս Էյ 8» տիպի հրթիռների մարտկոցներ, որով էլ կփոխվի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը: Ըստ նույն աղբյուրի` նշյալ հակաօդային տեխնիկայի օգտագործման հարցով Հըզբոլլահի զինյալները վերապատրաստում են անցել Սիրիայում:

Haarets

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply