Գողացել են 1,15 տոնա ծաղկակաղամբ և դանակահարել ականատեսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 14:46
Նոյեմբերի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձեռքի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Գուրգեն Մ.-ն: Նա օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամը 04.30-ի սահմաններում, Ծիածան գյուղում գտնվող իր հողամասում հայտնաբերել է գողացված ծաղկակաղամբով բեռնված «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն, ապա վարորդները թողնելով մեքենաները` դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հաջորդ օրը բերման են ենթարկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ՝ 1985 թ. ծնված Արմեն Ն.-ն, 1990 թ. ծնված Ռուզաննա Հ.-ն, 1968 թ. ծնված Ալվինա Ն.-ն և 1982 թ. ծնված Արմեն Հ.-ն, որոնք խոստովանել են, որ նոյեմբերի 23-ի գիշերը Ծիածան գյուղի մի հողամասից գողացել են 1.150 կգ ծաղկակաղամբ, բարձել Արմեն Ն.-ի վարած «ՎԱԶ-2106» և Արմեն Հ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներն ու փորձել դուրս բերել հողամասից, սակայն նրանց ճանապարհը փակել է Գուրգեն Մ.-ն: Արմեն Հ.-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, ապա իրենք դիմել են փախուստի:






Facebook
Tweet This
Email This Post
