Լիբանանում բախվել են հայ ցուցարարներն ու ոստիկանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 14:38

Լիբանանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ լիբանանահայերը ընդհարվել են ոստիկանության հետ։

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ հայ ցուցարարները նոյեմբերի 25-ին կայացած բողոքի ցույցի ընթացքում բացականչել են հակաթուրքական կարգախոսներ, իսկ ցույցի որոշ մասնակիցներ պատռել են Էրդողանի պատկերը կրող պաստառները՝ որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած դիրքի դեմ բողոք։

Բեյրութի Նահատակների հրապարակում անցկացված ցույցերի ընթացքում Թուրքիայի վարչապետն այցելություն էր կատարում Լիբանանի մեկ այլ մասում։ Նա երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով առեւտրային եւ ռազմական հարաբերություններն ամրապնդելու խնդիրներ։

NEWS.am

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply