Տիեզերագնացները իրենց հետ բերեցին քաղցկեղից բուժվելու դեղորայքի նախատիպը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 14:35

Մոսկվայի ժամանակով ժամը 7 անց 46 րոպեին «Սոյուզ ՏՄԱ-19»-ը երկիր հասցրեց տիեզերագնաց Ֆեոդոր Յուրչիխինին, ՆԱՍԱ-ի աստղագետներ Շենոն Ուոքերին և Դուգլաս Ուիլոքին: Սարքը փափուկ վայրէջք կատարեց Ղազախստանի Արկալիկ քաղաքից 70 կմ հյուսիս: Վայրէջքից հետո ուղղաթիռը Կուստանայ հասցրեց տիեզերական ճանապարհորդներին, ուր նրանք բժշկական զննում անցան: Որոնողական- փրկարարական խմբի մասնագետները վերադարձած տիեզերագնացների առողջությունը բավարար գնահատեցին: Նրանք վերադարձան տիեզերքից` ժենշենի և ռոմանտիկ անուն կրող` վարդագույն ստեֆանիի բջիջներով:  Բույսերը ուղեծրում մնացին 2 ամիս: Ժենշեն- 2 փորձի ղեկավար Տատյանա Կրաշենինիկովայի խոսքով`«բույսերի բոլոր բջիջները կենդանի են, ըստ որում` նրանց ակտիվությունը ցածր չէ, իսկ որոշներինը նույնիսկ բարձր է, քան Երկրում հսկողության տակ գտնվողներինը: Տիեզերական թռիչքի գործոնի ազդեցությունից հետո ժենշենի բջիջների արդյունավետությունը 20-30 տոկոսով աճել է: Գիտնականները կամենում են այդ հատկությունը ամրակայել, որպեսզի ստանան ավելի արդյունավետ բջիջներ, որոնք ի վերջո կփրկեն  մարդկությանը փրկելու լուրջ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղից::

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply