Մհեր Ենոքյանն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 14:22
Դեկտեմբերի 1-ին ժամը 11-ին Դավթաշեն- Աջափնյակ դատարանում տեղի կունենա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դատն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության:
Օգոստոսի 30-ին Ենոքյանի փախուստի վերբարերյալ դատը լուսաբանող հեռուստաընկերության ռեպորտաժում ասվել է, որ Մհեր Ենոքյանը Իոսիֆ Աղաջանովի դիակը բաժանել է 17 կտորի, որը չի համապատասխանում իրականությանն ու դատական գործի տվյալներին:
Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն «Անկախին» ասաց, որ այն ժամանակ Մհերի անունից դիմում է ներկայացրել հեռուստաընկերություն՝ հերքման պահանջով, սակայն դիմումը մնացել է անպատասխան: Դրանից հետո փաստաբանը ցմահ դատպարտյալի անունից հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հերքման պահանջով:






Facebook
Tweet This
Email This Post
