ՈՒշացած ծուղրուղու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 26, 2010 14:41

Այսօր մարդաշատ էր  Հայաստանի հանրապետության հրապարակում գտնվող Երևանի թիվ 10 փոստատանը : Այստեղ մարվեցին «Հայփոստի» կողմից հրապարակած մարզական թեմատիկայով նոր  նամականիշները: Դրանց վրա պատկերված են օլիմպիական խաղերի  չեմպիոններ` բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, սկավառականետորդ Ֆաինա Մելնիկի, ծանրորդծանրամարտիկ Յուրի Վարդանյանի դիմանկարները: Մյուս երեք նամականիշները նվիրված են 2010-ի ձմեռային օլիմպիական խաղերին, Սինգապուրում կայացած առաջին պատանեկան օլիմպիական խաղերին և ՀԱՀ-ում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:Սովորաբար նամականիշները թողարկվում են  մարզական կարևոր իրադարձություններին նվիրված և դրանք պետք է  պատրաստված լինեն այդ ստուգատեսներից առաջ: Մինչդեռ, ստացվում է, որ այդ առումով Հայաստանում արվածն ուշացած է: Ինչևէ, նամականիշների մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը և Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply