The Wall Street Journal.մերժվել են հակահրթիռային պաշտպանության ոլորտի ռուսական առաջարկությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 13:55

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները մերժել են ՌԴ նախագահ Մեդվեդևի առաջարկություւնը արևմտյան և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի միավորման մասին:Սա հաստատում է The Wall Street Journal-ը: «Գագաթնաժողովի մասնակիցների խոսքով` Օբաման և մյուս ղեկավարները քաղաքավարի մերժել են Մեդվեդևի առաջարկությունը` նշելով, որ այդ հարցը պետք է  քննարկեն տեխնիկական փորձագետները: Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանում ընդգծել են, որ Մեդվեդևի գաղափարը Դաշինքի ակնկալիքից ավելի մասշտաբային էր. ՆԱՏՕ-ն նախատեսում է համագործակցություն հակահրթիռային պաշտպանության համակարգի ոլորտում և 2 համակարգերի միջև տեղեկատվության փոխանակում, սակայն միասնական համակարգի մասին խոսք չկա:Նման հանգամանքներում հարց է առաջադրվում`Մեդվեդևի առաջարկը բանակցություններում սկզբնական դիրքորոշում է՞, թե՞ նպատակ ունի ուրիշների ծրագրերը  խափանելու»,- գրում են The Wall Street Journal հրատարակության մեկնաբաններ Սթիվեն Ֆիդլերը և Գրեգորի լ. Ուայթը:

«Չնայած հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտաքին  հաշտարար ազդանշանների առկայությանը` Կրեմլը չի հրաժարվում աշխարհում իր ռազմական ներուժը ընդլայնելու գաղափարից: Այսպես` հինգշաբթի Մեդվեդևը տեղեկացրել է ռազմական նոր հենակայանների տեղաբաշխման մասին `նավատորմի աջակցության նպատակով»,- գրում է թերթը:

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply