Հայաստանի ըմբիշների տարեվերջյան փորձությունը Նիսում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 26, 2010 14:02
Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկել Է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչները: Հայաստանի ընտրանիի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այս անգամ թիմում ընդգրկել Է միայն երիտասարդ, հեռանկարային ըմբիշների: Սա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների 2010-ի վերջին մրցաշարն է: Այնուհետև նրանք մասնակցելու են ուսումնամարզական հավաքների և նախապատրաստվելու են նոր մրցաշրջանի մեկնարկներին:
Դիտվել է 1061 անգամ:





Facebook
Tweet This