«Հեռուստամարաթոն 2010»-ը հավաքագրել է 20,862 մլն դոլար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2010 12:34

«Հայաստան» համահայկական հիմնադրամի  «Հեռուստամարաթոն 2010»-ի արդյունքը 20, 862 մլն դոլար է:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ նվիրատվությունները  դեռևս շարունակվում են: SMS դրամահավաքը կշարունակվի մինչը նոյեմբերի վերջ, իսկ փոստային դրամահավաքը` մինչև տարեվերջ:

Այս տարվա հեռուստամարաթոնի կարգախոսն է. «Ջուրը կյանք է»:  Հավաքագրված գումարը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի  ջրամատակարարման համակարգի կառուցմանը:

«Հեռուստամարաթոն 2009»-ի ընթացքում հավաքագրվել էր 15, 875 մլն դոլար:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply