Ելիզավետտա Երկրորդը շեյխ Զաիդի մզկիթում` յուրօրինակ հիջաբով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 12:33

Մեծ Բրիտանիայի թագուհի  Ելիզավետտա Երկրորդը նախօրեին ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի: Այս կերպ է սկսվել Պարսից ծոցի երկրներ նրա հնգօրյա այցը: Ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո արքայազն Ֆիլիպը և թագուհին այցելել են աշխարհի 6 ամենամեծ  մզկիթներից մեկը` շեյխ Զաիդի մզկիթը, որը 40 հազար հավատացյալներ միաժամանակ տեղավորելու տարողունակություն ունի: Մզկիթն այս անունը կրում է ի պատիվ` շեյխ Զաիդ իբն Սուլթան Նախայանի, ով  Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիրն է և առաջին նախագահը: Թագուհին այցելել է շեյխ Զաիդի գերեզման, որը դրկից է մզկիթին, այնուհետև հանել է կոշիկները, հագել է մույկեր, արաբական կանացի շրջազգեստ , որը արաբուհիները կրում են հասարակական վայրերում: Այդուհանդերձ` նա չի հանել իր դիպակե ոսկեգույն վերարկուն, որը զարդարված է Swarovski բյուրեղներով և իր հաբանման գլխարկը, որի վրայից ոսկեգույն  շարֆը մի յուրօրինակ հիջաբի դեր է խաղացել: Նույնիսկ ոտաբոբիկ և «մահմեդական» գլխանոցով Ելիզավետտա Երկրորդը չի կորցրել իր դշխոյական կեցվածքը« Այդ մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը: 31 տարուց հետո Աբու Դաբի  թագուհու այցը նշանակային դարձավ Մեծ Բրիտանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերություններում:1979 թվականին Ելիզավետտա Երկրորդը այցելեց Աբու Դաբի` շեյխ Զաիդի հրավերով:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply