Այրվել է 200 հակ անասնակեր և 130 հա խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2010 11:58

Երեկ  ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 31 շենքին հարակից տարածքում տեղադրված վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.32-ին, մարվել` 09.51-ին: Այրվել է 8 քմ մակերեսով բանվորական վագոն-տնակը:

Նույն օրը, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ձորաշեն գյուղին հարակից արոտավայրերում: Դեպքի վայր են մեկնել Աշոցքի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարները: Հրդեհը  մարվել է ժամը 17.20-ին: Ձորաշեն գյուղին հարակից սարերում այրվել է 130 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.37-ին, մարվել` 20.10-ին: Այրվել են Ի.Սուքիասյանի կիսակառույց շինությունում կուտակած 200 հակ անասնակեր և 1 խմ. վառելափայտ:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply