Կանադան հիասթափվել է Դուրբանի գործընթացից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 11:59

Կանադան հրաժարվել է մասնակցել ռասսայական խտրականության հիմնախնդիրը լուսաբանող ՄԱԿ-ի խորհրդաժողովից: Գաղթականության հարցերով նախարար Ջեյմս Քենինը հայտարարել է, որ Կանադան չի պատրաստվում մասնակցել Դուրբան III համաժողովին, քանի որ հիասթափվել է այդ համաժողովի աշխատանքներից, որի մասնակիցները հիմնական ուշադրությունը սևեռում են հակաիսրայելական բանաձևերին: .«Կանադան մնում է հավատարիմ` անհրաժեշտության դեպքում հակադրվելով ռասիզմի դրսևորումների դեմ, սակայն խորհրդաժողովի օրակարգում այն փաստն է, որ 10 տարիների ընթացքում Դուրբանյան գործընթացը համարվում է հռչակագիր, որը Իսրայելը ներկայացնում է որպես ապարտեիդ, փաստացի վկայում է ռասիզմի խրախուսումը և ոչ թե պայքարում այդ բացասական երևույթի դեմ»,- նշել է Քեննինը` քննադատելով հակաիսրայելական հռետորականությունը:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply