Հայտնի է, թե ով է Հարավային Կորեայի պաշտպանության նոր նախարարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 11:25

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքը անվտանգության հարցերով իր խորհրդական Լի Հի Վոնին նշանակել է երկրի պաշտպանության նախարար: Հիշեցնենք, որ նախօրեին այդ գերատեսչությունը ղեկավարող Կիմ Թհե Յոնը պաշտոնաթողության դիմում է ներկայացրել` Յոպհենդոյի միջադեպի առնչությամբ հասարակության դժգոհության պատճառով: Փհենյանը ուշադիր է  այս նշանակման նկատմամբ և շտապել է նախազգուշացնել, որ սահմանային գոտում հարավկորեացիների ցանկացած գործողություն Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կդիտարկի որպես մտածված սադրիչ ոտնձգություն իր երկրի ինքնիշխանության հանդեպ: Նման դեպքում Հյուսիսային Կորեան Սեուլին խոստացել է կոշտ հակամիջոցների ձեռնարկում:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply