Նյուքասլի օդակայանում Boeing 737 ինքնաթիռը դուրս է եկել թռիչք-վայրէջքային գոտուց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 11:10
Thomson Fly օդագնացության ընկերությանը պատկանող` Boeing 737 ինքնաթիռը , որը չվերթ էր իրականացնում Կանարյան կղզիներից, դուրս է եկել թռիչք-վայրէջքային գոտուց հինգշաբթի Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող` Նյուքասլի օդակայանում: Ինքնաթիռի ուղևորները տարհանվել են: Օդակայանի աշխատանքները ժամանակավորապես կասեցվել է: Տարհանման ընթացքում ուղևորներից ոչ մեկը չի տուժել, ինքնաթիռը ոչ մի վնասվածք չի ստացել: Նախնական տվյալներով` միջադեպի պատճառ կարող էին լինել եղանակի անբարենպաստ պայմանները: ԶԼՄ-ների տեղեկացմամբ` առաջիկայում օդակայանը կվերսկսի իր աշխատանքները ողջ ծավալով:






Facebook
Tweet This
Email This Post
