Սոցաշխատողների աշխատավարձն այնքան ցածր է, որ կարող են համալրել սոցծառայությունների հաճախորդների շարքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2009 15:50

social-work«Սոցիալապես անապահովների շահերի պաշտպանություն օրենսդրական բարեփոխումների միջոցով» ծրագիրը հավանության է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և ընդգրկվելու և նախարարության «Կայուն զարգացման» ռազմավարությունում· այս մասին այսօր լրագրողներին ասաց ծրագրի հեղինակ «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն» հկ գործադիր տնօրեն Ռուզան Սեդրակյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ասում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված` սոցիալական ոլորտի խնդիրները շատացել են· «Սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների կեսը մնացել է Հայաստանում այս տարի, ուստի առաջացել է զբաղվածության խնդիր, մեծացել է գործազրկությունը, լարվածություն է առաջացել աշխատաշուկայում»:

Մինասյանն արդյունավետ է համարում կառավարության որոշումը` ըստ որի`անապահով մարդիկ, ովքեր, կեղծ տեղեկություններ տրամադրելով, օրենքով սահմանվածից ավել են աղքատության նպաստ ստացել, ազատվում են այն վերադարձնելու պարտավորությունից:

Ըստ Մինասյանի` կա նաև իրազեկվածության խնդիր· Սոցնախարարությունը տեղեկատվությունը տարածում է լրատվամիջոցների միջոցով, մինչդեռ հանրապետության շատ բնակավայրերում դրանք հասանելի չեն· օրինակ` «Սոցիալական երկխոսության» ժամ հաղորդումը հեռարձակվում է «Հ2» հեռուստատեսությամբ:

Բացի այդ, հանրապետությունում գործող 55 սոցիալական ծառայության գործակալություններում կա իրավաբանի պակաս· Մինասյանն ասում է, որ չկան համապատասխան  մասնագետներ, եղածներն էլ չեն ցանկանում ցածր վարձատրությամբ աշխատել:

Ցածր է նաև սոցիալական աշխատողների աշխատավարձը` 40 հազար դրամ, ինչի պատճառով, ըստ Մինասյանի, հաճախ նրանք են դառնում իրենց հաճախորդը:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply