ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը. մամլո ասուլիս և լուսանկարների ցուցահանդես-մրցույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 19:33
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին, որին ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան: Բանախոսները ներկայացրեցին քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում գենդերային բռնության իրավիճակին ու դրա դեմ պայքարի պետական քաղաքականությանը:Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին, որին ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան: Բանախոսները ներկայացրեցին քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում գենդերային բռնության իրավիճակին ու դրա դեմ պայքարի պետական քաղաքականությանը: Մամլո ասուլիսի ժամանակ բաժանվեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԱԲՀ գործադիր տնօրենի ուղերձները նվիրված նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան, ինչպես նաև 16-օրյակի ժամանակացույցը: Այն նախատեսում է տարատեսակ միջոցառումներ` այդ թվում բեմադրություն, ռոք համերգ, կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող հետազոտության արդյունքների ներկայացում, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ և սեմինարներ Երևանում և մարզերում: Ուշադրության կենտրոնում են կանանց նկատմամբ բռնության մշակութային և ազգային կողմերը, ներընտանեկան բռնությունը, թրաֆիքինգը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակը, տղամարդկանց դերը գենդերային բռնության դեմ պայքարում և երիտասարդների մասնակցությունը գենդերային բռնության դեմ շարժմանը: Մամլո ասուլիսին հետևեց «Կանանց նկատմամբ բռնություն» թեմայով ցուցահանդեսի բացումը, որի շրջանակներում ցուցադրվում են լուսանկարների տարածաշրջանային համանուն մրցույթի մասնակիցների աշխատանքները: Բացումից հետո հայտարարվեցին և պարգևատրվեցին մրցույթի հաղթողները`Սառա Անջարգոլյանն իր «Նարինեի երգը» լուսանկարով (1-ին մրցանակ), Արման Մկրտչյանը (Արչի)` «Բռնություն» լուսանկարով (2-րդ մրցանակ) և Անի Ավետիսյանն իր «Մարիոնետ» լուսանկարով (3-րդ մրցանակ): «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 2,000 կազմակերպություն` 156 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:






Facebook
Tweet This
Email This Post
