ԱՄՆ-ն 2 միլիոն դոլար է հատկացնում Իրաքի ճարտարապետական ժառանգությունը վերականգնելու նպատալով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 17:47
ԱՄՆ-ն 2 միլիոն դոլար է հատկացնում Իրաքի ճարտարապետական ժառանգությունը վերականգնելու նպատալով: Այս երկրում 2003 թվականից ԱՄՆ-ն խոշորամասշտաբ մարտական գործողություններ ծավալեց: «Իշտարի դարպասները» վերագրվում է մ.թ. ա. VI դարին և հնագույն Բաբելոնի ճարտարապետական հուշարձաններից է: Տասը տարի առաջ Կոնգրեսը հաստատեց մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի 645 նախագիծ, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներին:Այս քայլով ԱՄՆ-ն ներկայացնում է իր հարգանքը այլ երկրների մշակույթների հանդեպ: Մ.թ. ա. XVIII դարից մինչև չորրորդ դարը Բաբելոնը ամենամեծ քաղաքներից մեկն էր մասնավորապես` Համուրապի և Նաբուգոդոնոսոր թագավորների օրոք:«Իշտարի դարպասները» շուտափույթ լուրջ վերականգնման կարիք ունեն: Այս տարածքը կդառնա ոչ միայն վերականգնողական, այլ նաև հնագիտության խոշոր ուսումնասիրությունների կենտրոն: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009 թվականի իր հաշվետվության մեջ տեղեկացրեց, որ Իրաքի մշակութային ժառանգությունը լուրջ վնասներ է կրել դաշնային զորքերի մարտական գործողություններից: Ի դեպ, «Իշտարի դարպասները» ամերիկյան զորքերի համար հենակայանն էր: Նույն հաշվետվության գնահատմամբ` դա նույնն է, թե ռազմական ճամբար հիմնել Եգիպտոսի բուրգերի, կամ էլ թե չէ `Սթոունհենջի մոտակայքում:






Facebook
Tweet This
Email This Post
