Կամինո ամրոցը` Դի Կապրիոյի կարծես վերջին ընտրություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 17:22
Իտալական` Il Giornale հրատարակությունը վկայաբերելով նախագահական ընկերության `Alessandro Proto Consultingկայքէջը, տեղեկացրել է, որ Հոլիվուդի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն շահագրգիռ է գնելու Castello di Camino ամրոցը: Սա համարվում է «Մոնֆերատո» երկրի խորհրդանիշ և գնահատվում է 20 միլիոն եվրո: Ամրոցում կա 2 հյուրասենյակ, ճաշի և պարային խոշոր սրահներ, թատրոն, մատուռ, ամրոցի շրջակայքում`զբոսավայր, թենիսի հրապարակ, լողավազան, խաղողի այգի: Կան սենյակներ` նախատեսված հյուրերի համար: Նույն աղբյուրի համաձայն` ամրոցը իդեալական վայր է Դի Կապրիոյի և սուպերմոդել Բար Ռաֆայելիի հարսանիք և մեղրամիս անցկացնելու համար: Ալեսսանդրո Պրոտոն պատմել է, որ Դի Կապրիոն անցյալ ամառ շահագրգիռ էր Ռոմեոյի և Ջուլիետի հայրենիքում անշարժ գույքի ձեռքբերմամբ: Նրա հիմնական նպատակը պապարացիներից և համառ երկրպագուներից թաքնվելն է: Կամինոն կարծես նրա վերջինբ ընտրությունն է:






Facebook
Tweet This
Email This Post
