Հրաժարական է տվել Հարավայի Կորեայի պաշտպանության նախարարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 17:18

Agence France-Presse-ի աղբյուրներով  հրաժարականը ընդունել է Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը:

Նախարարի և բարձրաստիճան մի քանի զինվորականների հրաժարականը պահանջում էին Հարավային Կորեայի իշխող կուսակցության  պատգամավորները,որոնց կարծիքով զինվորականները կազմակերպված հակահարվածով  չկարողացան պատասխանել ԿԺԺՀ-ի Ենպխեդո կղզու վրա ուղղված կրակոցներին ,նոյենբերի 23-ին:

Արդյունքում զոհվեցին 4 խաղաղ բնակիչ,2 զինվորական  և 18հոգի վիրավորվեցին:

ՄԱԿ- գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դեպքը համարեց շատ լուրջ  1953թ կորեական պատերազմի ավարտից հետո: Պաշտոնական  ռազմական հաշտություն կորեաներ միջև կնքված չէ:

ԿԺԺՀ-ի գործողությունները դատապարտեցին շատ երկրներ,առաջին հերթին ԱՄՆ-ն:  Նոյեմբեր 28-ին նշանակված է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների օրը:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply