Ճամբարակի զորամասում իրենց ծառայակցին սպանած 18-ամյա երիտասարդների դեմ մեղադրանք է առաջադրվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 25, 2010 16:38

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ժամկետային երկու զինծառայողների՝ օրերս Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով: Այդ մասին   հայտնել են   քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:

18-ամյա շարքայիններ Հմայակ Մարտիրոսյանին եւ Արտյոմ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քր.օր.-ի 367 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Մեղադրյալները բանակ էին զորակոչվել այս տարվա գարնանը:

Նոյեմբերի լույս 18-ի գիշերը զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց հետո  մաահցել էր Արմավիրի բնակիչ, 23-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանը: Սկզնապես քրեական գործ էր հարուցվել դիտավորյալ սպանության հատկանիշներով, սակայն մեղադրանքը հետո վերաորակվել եւ մեղմացվել է:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply