Սենսացիա Թուրքիայում. Ներքին գործերի նախարարը ծառայությունից հեռացրել է ժանդարմերիայի գեներալին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 16:31

Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարը ծառայությունից հեռացրել է զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարար, Էրդողանի՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Բեշիր Աթալայը օգտագործել է Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի կանոնակարգի 926-րդ հոդվածի 65-րդ կետը եւ պարտականություններից ազատել ժանդարմերիայի գեներալ Հալիլ Հելվաջըօղլուին։

Թուրք նախարարը հեռացումը հիմնավորել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում գտնվող 2010/283 գործով, ըստ որի գեներալը մեղադրվում է հեղաշրջման մեջ։

Թուրքիայի պաշտպանության նախարարն իր հերթին ծառայությունից հեռացրել է եւս երկու գեներալի՝ Գյուրբուզ Քայային եւ Աբդուլլահ Գավրեմօղլուին։

Հիշյալ երեք գեներալների զինվորական աստիճանները Զինվորական բարձրագույն խորհրդի վերջին նիստում չէին բարձրացվել, քանի որ նրանց նկատմամբ դատական գործընթաց է ընթանում։

Ծառայությունից հեռացված երեք գեներալն էլ դիմել են զինվորական բարձրագույն վարչական դատարան՝ բողոքարկելու իրենց հեռացման որոշումները։

NEWS.am

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply