Թուրք սպան մերկացրել է զինվորին եւ բոլորի աչքի առաջ նվաստացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 16:23

Ստամբուլի զորամասերից մեկում սպայի «կարգապահական» մեթոդը ենթադրում է զինվորների նվաստեցում՝ մնացած ծառայակիցների աչքի առաջ։

Թուրքական Radikal-ը անդրադարձել է Ստամբուլի Ջեւիզլիի 2-րդ զրահատանկային զորամասում 2010-ի նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ամոթալի դեպքին, որի մանրամասները հայտնվել է բլոգերից մեկում։

Զորամասի սպաներից մեկը մարզումների ժամանակ նկատել է, որ զինվորներից մեկի կոշիկը լրիվ կապված չէ: Նա զինվորին շարքից առաջ է բերել, հրամայել կապել կոշիկի կապերը, իսկ մյուսներին ստիպել այդ ընթացքում «հրում գետնից» վարժության դիրքը։ Զինվորներից մեկը չի դիմացել եւ արմունկով հպվել է գետնին։

Կատաղած սպան այդ զինվորին եւս առաջ է բերել եւ հրամայել հանվել։

Զինվորը մինչեւ շապիկ եւ վարտիք մերկացել է եւ հարցրել, թե կարելի՞ է հագնվել։ Այդ ընթացքում մյուս զինվորները դեռ գտնվել են հրում վարժության դիրքում սպասելիս։

Սպան հրամայել է ամբողջովին մերկանալ, ինչին զինվորը ընդդիմացել է, սակայն սպայի կատաղության արդյունքում ստիպված լրիվ մերկացել է։ Զինվորները շրջել են իրենց դեմքերը, որպեսզի չամաչեցնեն իրենց ծառայակցին, սակայն սպան ստիպել է շրջվել եւ ուշադիր նայել լրիվ մերկ զինվորին։

Նվաստացված զինվորի ծառայության ավարտին մնացել է 3 ամիս եւ նա չի բողոքել սպայի դեմ՝ մտածելով, որ ավելորդ քաշքշուկը կարող է հետաձգել իր զորացրումը։

NEWS.am

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply