Ուկրաինան և Լիբիան կհամագործակցեն միջուկային էներգիայի ոլորտում
ԱՇԽԱՐՀՈՒՄ | ankakh | մայիսի 27, 2009 15:03
Տրիպոլին և Կիևը համաձայնության են եկել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության շուրջ: Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի Լիբիա կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել նաև համաձայնություն` պաշտպանության, գաղտնի ինֆորմացիաների պաշտպանության և բարձրագույն կրթության ոլորտներում: Լիբիայի վարչապետ Ալբաղդադի Մահմուդը հայտարարել է, որ իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել այլ երկրներից միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համար, սակայն գերադասել են Կիևի հետ համագործակցությունը: Տիմոշենկոն լիբիացի պաշտոնակցին առաջարկել է Օդեսայում ստեղծել նավթի և գազի վերամշակման համատեղ գործարան, որը տարեկան 10 մլն տոննա նավթ վերամշակելու հնարավորություն կունենա:
Alsharq-Alawsat
Դիտվել է 1437 անգամ:





Facebook
Tweet This