Արցախցի երիտասարդների ճանաչողական այց` Ջավախք եւ Թբիլիսի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 25, 2010 15:42

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը `Հայ Առաքելական եկեղեցու Արցախի եւ Վրաստանի թեմերի աջակցությամբ, դեկտեմբերի 1-4-ը կկազմակերպի «Միասնության մեջ է մեր ուժը» խորագրով երիտասարդական ճանաչողական այց Ջավախք եւ Թբիլիսի: Ինչպես  տեղեկացրեց նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը, ծրագրում կընդգրկվեն երիտասարդներ` Արցախում գործող երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններից:

Այցի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ վիրահայ համայնքին, երիտասարդության եւ ուսանողության ներկայացուցիչների հետ, կայցելեն հայ մեծերի պանթեոն: Թբիլիսիում, ինչպես նշեց Տ. Աթանեսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի առաջնորդարանում նրանց կընդունի թեմի ներկայացուցիչ Լեւոն Չիդիլյանը, որտեղ «Վիրահայ երիտասարդների հիմնախնդիրները» թեմայով տեղի երիտասարդության ներկայացուցիչների հետ քննարկում կանցկացվի:

Ջավախքում արցախյան պատվիրակությանը կընդունի Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի փոխառաջնորդ Բաբկեն Վարդապետը: Հանդիպում կլինի նաեւ տեղի երիտասարդության հետ: Ծրագրի նպատակն է ամրապնդել Արցախ-Սփյուռք կապերը: Ըստ Տ. Աթանեսյանի` ակնկալվում է, որ այդ այցելությունից հետո Արցախի եւ վիրահայ երիտասարդական կազմակերպությունների միջեւ կստեղծվեն համագործակցության ծրագրեր:

Դիտվել է 1916 անգամ:
Print Friendly

Leave a Reply