Աթենքում կանգ է առել հասարակական տրանսպորտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 15:31

Նոյեմբերի 25-ին Աթենքի քաղաքային տրանսպորտի աշխատակիցները, դժգոհ լինելով տրանսպորտային ընկերությունների վերակազմակերպումից, գործադուլ են հայտարարել: Երթուղի դուրս չեն եկել տրոլեյբուսները և հանրակառքերը, իսկ ընդհատումներով են աշխատում մետրոպոլիտենը և երկաթուղին: Հասարակական տրանսպորտի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում պետական և մասնավոր հատվածների խոշորագույն արհմիութենական միությունների կոչով, որոնք դեմ են աշխատավարձերի  և անձնակազմի կրճատման պետական միջոցառումներին: Ենթակառույցների, տրանսպորտի և հաղորդակցական ցանցերի նախարարության գլխավոր քարտուղար Հարիս Ցիոսկասը տեղեկացրել է, որ օպտիմացման աշխատանքների առաջին քայլը 2011 թվականի հունվարի 1-ից գնացքներով երթևեկելու տոմսերի արժեքի ավելացումն է 30-50 տոկոսով: Մայրաքաղաքում տրանսպորտի ոլորտում նեդրկայումս աշխատում է 11850 մարդ: Կկրճատվի նաև այդ անձնակազմը: Նրանցից 2 հազարը կուղարկվեն կենսաթոշակի, իսկ 800-1000 մարդ կտեղափոխվի պետական այլ ծառայությունների ոլորտ:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply