Կարողությունները դրսևորելու լավ առիթ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2010 14:44

Շախմատի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը մեր երկրի հավաքականի կազմում հանդես եկավ Խանտի Մանսիյսկում կազմակերպված Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, սակայն նա իր կարողությունները լիարժեք դրսևորելու հնարավորություն այդպես էլ չստացավ, քանի որ հիմնականում խաղում էին հավաքականի հնաբնակները: Եվ ահա, մեր երկրի չեմպիոնն այդ անելու համար լավ առիթ ունի: Նա խաղալու է  դեկտեմբերի 12-19-ը Բուլղարիայի Բանսկո քաղաքում կայանալիք միջազգային խոշոր մրցաշարում:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply