Մեծ Այաթոլլա. Իսլամը կնոջը բազմաթիվ պատվավոր առավելություններ է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 14:08

Շիաների առաջատար տեսաբան Մեծ Այաթոլլա Լոթֆոլլահ Սաֆի Գոլպաեգանին հայտարարություն է տարածել, որում քարոզել է  իգական սեռին վերաբերող`իսլամի  բազմաթիվ առավելությունների մասին: «Իսլամը սահմանել է  հնարավոր`ամենաառողջ  հարաբերությունները տղամարդու և կնոջ միջև: Իսլամը կնոջը պաշտպանում  է անբարոյականությունից և անառակությունից, որոնցում սուզվել են Արևմուտքի կանայք: Մահմեդականները դավանում են իսլամ,  խաղաղություն, արդարություն, ինչպես նաև հավատում են մեղքի, անբարոյականության և արատների կասեցմանը: Մահմեդականները հետևում են քաղաքակրթության բարձրագույն սկզբունքներին և առաջընթացին և դա այն տեսքով, որը ձևակերպվել են Ղուրանի սուրահներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեծ Այաթոլլան իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիացի գործարար Ռաշիդ Նեքազին, ով պատրաստ է պաշտպանել մահմեդական կնոջ պատիվը: Նեքազը հայտարարել է, որ պատրաստ է վճարել տուգանքը, որին արժանանում է մահմեդականուհին` խախտելով Ֆրանսիայի նոր օրենքը` հասարակական վայրերում կրելով չադրա և հիջաբ:«Թաքցնելով տղամարդկանցից սեփական դեմքը յուրաքանչյուր մահմեդականուհու անկապտելի իրավունքն է, ոչ մի օրենք  կնոջն այդ իրավունքից   չի կարող զրկել»,-ասել է Մեծ Այաթոլլան:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply