Հայաստանում գիտությունը զարգացնելու խնդիր կա. Գիտությունների պետական կոմիտեն առաջարկությունների փաթեթ կներկայացնի կառավարությանը

Օրվա լուր | | July 24, 2009 13:58

samvel-harutyunyanԳիտության պետական կոմիտեն մշակել է Հայաստանում գիտությունը զարգացնելու ռազմավարական ծրագիր և պատրաստվում է ներկայացնել կառավարության քննարկմանը. այսօր Հայաստանում գիտության ոլորտին պետության կողմից հատկացվում է 27մլն դոլար, մինչդեռ խորհրդային շրջանում գիտության մեջ պետական ներդրումները կազմում էին 400-450մլն դոլար:

Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասում է, որ այսօր Հայաստանում գիտությունը կաղում է, քանի որ ֆինանսական ներդրումների կարիք կա:

Մշակված ռազմավարության կետերից կոմիտեի նախագահն առանձնացնում է գիտության մեջ առաջնակարգ տեխնիկայի կիրառումը, գիտական տեխնիկայի արդիականացման հարցը, գիտության ենթակառուցվածքներում բարեփոխումների հրատապությունը և այլն:

«Գիտության ոլորտի ամենացավոտ կողմերից մեկն էլ կադրերի թվաքանակի խնդիրն է»,-ասում է  Հարությունյանը:Առաջարկությունների փաթեթում, օրինակ,  տեղ  կգտնեն երիտասարդ մասնագետներին գիտության մեջ ակտիվ ներգրավելուն ուղղված կետեր` աշխատավարձերի բարձրացումներ,  աշխատանքային նորմալ պայմաններ, ամառային դպրոցների ստեղծում:

Հարությունյանը կարծում է, որ օգոստոսին ներկայացվելիք փաթեթը կընդունվի, և գիտությունը զարգացնելու հեռանկար կլինի:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply