«Շիրակը» նոր մարզիչ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2010 13:59

Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլային թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել  երևանցի Սամվել Պետրոսյանը: 56-ամյա փորձառտու մասնագետի հետ ակումբի ղեկավարությունը պայմանագիր է կնքել մեկ տարով: Պետրոսյանն աշխատել է արտասահմանի, նաև Հայաստանի տարբեր ակումբներում: Մասնավորապես, նրա գլխավորությամբ  Կապանի «Գանձասարը» առաջին անգամ դարձել է Հայաստանի առաջնության մրցանակակիր: Ուշագրավ է, որ տարիներ ի վեր «Շիրակ» ակումբում աշխատել են գյումրեցի մասնագետներ: Թե ինչ կտա այս նոր մոտեցումը, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, որ «Շիրակը» իրավունք չուներ 2011-ին խաղալու Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեերացիան այդ հարցում բացառություն է արել և թույլատրել:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply