Հանդիպում ամերիկահայ բարերարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 25, 2010 13:42

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Ռեյ Հարթյունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Սահակյանը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ եւ նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ճանաչված սրտաբան Հարութ Մեսրոպյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Երկրի ղեկավարը կարեւորել է Արցախին ըստ ամենայնի աջակցելու ամերիկահայ բարերարների պատրաստակամությունը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը օգտակար է եւ Սփյուռքի, եւ Հայրենիքի համար:

Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան»  համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply