Ադիբեկյանը կանխատեսում է. «ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը կհայտնվեն խորհրդարանի նոր կազմում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 25, 2010 13:25

ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»  ներկա ընդդիմադիր կուսակցությունները շատ մեծ հավանականություն ունեն գալիք խորհրադարանական կազմում հայտնվելու համար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

«Նոր խորհրդարանում անպայման կհայտնվեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը,- կարծում է  Ադիբեկյանը,- քանի որ իշխող կոալիցիայի երեք կուսակցությունները մեծ թվով համայնքապետեր ունեն: Հանրապետության 915 համայնքներից 675 համայնքապետ հանրապետական է, մոտ 100-ն էլ ԲՀԿ-ից,  մի քանի տասնյակ համայնքապետ ունի ՕԵԿ-ը: Հենց այդ պատճառով էլ տվյալ ուժերը տիրապետում են ադմինիստրատիվ ռեսուրսի»:

Ադիբեկյանն ընդգծեց, որ  այս պատկերը ընտրությունների նախաշեմին կարող է փոխվել. «վերջնական հարցումներն անում ենք  ընտրություններից մեկ շաբաթ առաջ»:

Սոցիոլոգն ասում է, որ  կանխատեսումներն իրականացվում են 6 գործոնների հիման վրա:  «Հաշվի ենք առնում անդամների ու տեղական կառույցների թվաքանակը, կառույցների աշխատունակությունը միջընտրական շրջանում, ֆինանսական կարողությունները, համայնքների ղեկավարների թվաքանակը, որոնք պատկանում են տվյալ կուսակցությանն ու հեղինակավոր անձերի թվաքանակը, որոնք մտնում են կուսակցության մեջ»,-ասաց նա:

Ադիբեկյանի կարծիքով՝ ընդդիմությունը մարզերում համարյան շանս չունի ձայներ հավաքելու, դրա փոխարեն այն ձայներ կհավաքի Երևանում:

Ադիբեկյանն իր սեփական միջոցներով հոկտեմբերի 20-25 հարցում է  անցկացրել 1650 քաղաքացիների մոտ, որի արդյունքում պարզվել է. հանրապետության ամենաազդեցիկ մարդ է նախագահ Սարգյսանը, նրան հաջորդում է Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Սարգսյանը: 20 հոգանոց սանդղակը եզրափակում է  Վիկտոր Դալլաքյանը:

Հարցված քաղաքացիների 49.2 տոկոսը երկրի տնտեսական իրավիճակը կապում է նախագահի հետ, 25.9 տոկոսը՝ վարչապետի:

Սոցիոլոգն ասում է, որ մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում նա միշտ անցկացնումէ  այդպիսի հարցումներ. «ձեռքը ներքաղաքական զարկերակի վրա պահելու և նրա բաբախյունն զգալու համար»:

Սոցհարցումների փորձը Ադիբեկյանին ցույց  է տվել, որ ձայների մեծ մասը վերահսկելի է և կան բազմաթիվ նուրբ եղանակներ քվեները մի քաղաքական ուժից այլ ուղղությամբ կողմնորոշելու համար:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply