Գամբիան խզել է բոլոր հարաբերությունները Իրանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 13:13

Գամբիան խզել է բոլոր հարաբերությունները Իրանի հետ և պահանջել է Իրանի պաշտոնական անձանց` լքել երկրի տարածքը 48 ժամվա ընթացքում: «Իսլամական Հանրապետության բոլոր նախագծերը և ծրագրերը Գամբիայի տարածքում չեղյալ են համարվել: Գամբիայի կառավարությունը կոչ է անում բոլոր իրանցիներին , ովքեր Գամբիայում ներկայացնում են իրենց պետության շահերը, լքել Գամբիայի տարածքը 48 ժամվա ընթացքում»,- ասվում է Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությանն հաղորդագրության մեջ: Միջազգային հանրությունը քննադատում է երկու երկրներին: Գամբիային մշտապես մեղադրում են մարդու իրավունքների խախտումների համար: Իսկ Իրանի նկատմամբ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները` կապված միջուկային ծրագրի հետ: Այդ համաձայնագրերը, մասնավորապես, արգելում են զենքի առևտուրը: Ի դեպ, անցյալ շաբաթ Նիգերիան ծանուցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այն մասին, որ ինքը կալանել է Իրանից զենք տեղափոխող նավը: Թեհրանը  ծանուցել է ,թե բեռը պատկանում էր մասնավոր ընկերությանը և  նախատեսված էր Արևմտյան Աֆրիկայի համար., հետաքննությունը պարզեց, որ այն Գամբիայի համար էր:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply