Լեռնանցք գյուղում այրվել է 30 հա խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2010 12:50

Նոյեմբերի 24-ին  ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 53 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.32-ին, մարվել` 11:48-ին: Այրվել է Ս. Սարգսյանին պատկանող փայտյա տնակի հատակը` 1 ք.մ.:

Նույն օրը ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի մերձակայքում այրվում է խոտածածք տարածք: Հրդեհաշիջման աշխա­տանքները իրականացրել են Վանաձոր քաղաքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Շահումյան գյուղի բնակիչները: Հրդեհը մարվել է ժամը 17.55-ին: Այրվել է 2000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 31 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.55-ին, մարվել` 22.20-ին: Շինարարական վագոն-տնակում այրվել են 15 քմ. մակերեսով տնտեսական իրեր:

Նույն օրը ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Լեռնանցք գյուղի հարակից հանդամասում: Դեպքի վայր են մեկնել Սպիտակ քաղաքի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ Սպիտակ քաղաքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխա­տակիցներ և Լեռնանցք գյուղի բնակիչներ: Հրդեհը մարվել է ժամը 23.30-ին: Այրվել է 30 հա խոտածածկ տարածք:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply