Եթովպիան նախազգուշացրել է Նեղոսի համար մղվող ապագա պատերազմի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 12:56

Եթովպիայի վարչապետ Մելես Զելավին նախազգուշացրել է, որ Եգիպտոսը չի կարող հաղթել Նեղոսի համար մղվող ապագա պատերազմում: Զելավին մեղադրել է եգիպտացիներին այն հարցում, որ ջանում են ապակայունացնել Եթովպիան և ամրակայում են  իրենց տիրապետությունը Նեղոսում` աջակցելով եթովպական ահաբեկչական մանր շարժումներին: Զելավին հայտարարել է.«Մենք արագ կարգավորում ենք բոլոր հիմնախնդիրները, որոնցից սկսվում են խռովությունները: Մենք թույլ չենք տա եգիպտացիներին պղտոր ջրում ձուկ որսալ»: Եգիպտոսը հրապարակել է պատասխան հայտարարությունը, որում ասվում է, թե  ցնցված է  Նեղոսի շուրջ հակամարտության ռազմական որոշման Եթովպիայի մտադրությունից: Եգիպտոսը հերքում է, որ աջակցում է եթովպական ընդդիմադիր խմբերին:. Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Աբու Գեյթը հայտարարել է.«Ես ցնցված եմ լեզվի և տերմինների ընտրությունից: Մենք պատերազմ չենք որոնում և պատերազմ չի լինի»: Եգիպտոսը մտահոգված է մայիսին կնքված համաձայնագրի համար, որը վերաբերում է Նեղոսի ջրային պաշարների  օգտագործմանը: Համաձայնագիրը ստորագրել են Եթովպիան, Տանզանիան, Ռուանդան և Քենիան: Այն հակադրվում է  նախորդ`1929  թվականի համաձայնագրին,համաձայն որի` Եգիպտոսը ստանում է Նեղոսի 90 տոկոս ջրային պաշարների կիրառման իրավունքը: Եգիպտոստ արձագանքելով աֆրիկյան հարևան  պետությունների նախաձեռնությանը` հայտարարել է, որ հարցը դիտարկվում է ազգային անվտանգության հարթակի վրա: Զելավին հայտարարել է.«Ես չեմ մտահոգվում եգիպտացիների` Եթովպիա ներխուժելու հեռանկարով: Զավթող ոչ մի զինվոր չի ապրում և չի պատմում ավերածության պատմությունը: Ես երկիցս համոզված եմ, որ եգիպտացիները դա գիտեն»:

Եթովպիան ցուցադրաբար խախտեց 1929 թվականի համաձայնագիրը և Նեղոսի վրա կառուցել է 5 հսկայական ամբարտակներ ,իսկ  այժմ զբաղված  է խոշորագույն հիդրոէլեկտրակայանի շինարարությամբ:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply