ԼՂՀ նախագահն ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 12:56
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելես քաղաքում ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների և Արցախի միջև համագործակցության հետ կապված հարցեր:
Սահակյանն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում` այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ ներհայկական կապերի ամրապնդման կարեւոր ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
