Սեւանա լիճը ծովի մակարդակից բարձրացել է 50 սմ-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 11:34
Գավառի օդերեւութաբանական կայանի տվյալների համաձայն` նոյեմբերի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1899, 77 մետր բարձրության վրա, ինչը 50 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճի առավելագույն բարձր մակարդակն այս տարի կազմել է 1900, 04 մ` հուլիսի ընթացքում, որը նվազել է ոռոգման նպատակներով իրականացված ջրբացթողումների հետեւանքով:
Ջրբացթողումների դադարեցումից հետո լճի մակարդակի փոքր-ինչ նվազումը մասնագետները պայմանավորում են սակավ տեղումներով եւ հոկտեմբեր -նոյեմբեր ամիսներին գրանցված համեմատաբար բարձր ջերմաստիճանի արդյունքում կատարված գոլորշացմամբ, ինչպես նաեւ` Արփա- Սեւան ջրատարի ու Սեւան թափվող գետերի մուտքերի կրճատմամբ: Գավառի օդերեւութաբանական կայանի տվյալների համաձայն ` այս տարվա նոյեմբերին մարզում ջերմաստիճանն ամսական միջինից բարձր է եղել մոտ երկու աստիճանով: Տեղումներ այս ամսին գրեթե չեն գրանցվել, իսկ տաք ջերմաստիճանը հնարավորություն է տվել տնտեսություններին` խնայելու վառելիքն ու անասնակերը:






Facebook
Tweet This
Email This Post
